| |
|

Կան
հոգեբանական,
ֆիզիոլոգիական և
սոցիալական խնդիրներ,
որոնց
հայտնաբերումն ու կանխարգելումը
պետք է իրագործվի
երեխայի վաղ
տարիքում:
Ուստի
կարևոր է,
որ
մանկական հաստատություններում կամ նրանց կից
գործի
մասնագիտացված
կառույց`
հոգեբանի,
լոգոպեդի
և այլ ծառայություններով:
Ոչ
բոլոր մանկական հաստատություններն ունեն կամ կարող են ունենալ նման մասնագիտացված
կառույց:
Փորձը
ցույց է տալիս,
որ
նպատակահարմար է`
մի
քանի մանկական հաստատությունների համար
(3-4)
գործի
կենտրոնացված ծառայությունների մեկ համակարգ
կամ
համայնքային կենտրոն:
Որպես
մոդել կարող է ծառայել Երեխայի զարացման կենտրոնը
(այսուհետ
Կենտրոն)`
հոգեբանի,
լոգոպեդի,
հատուկ մանկավարժի,
մանկավարժի,
արտթերապևտի,
բժիշկ-առողջագետի,
սոցիալական աշխատողի,
սոցիոլոգի
ծառայություններով,
որը
սպասարկում է
«Մխիթար
Սեբաստացի»
կրթահամալիրում իրականացվող մի շարք ծրագրերի,
այդ
թվում`
«Հանրակրթական
դպրոցներում նախապատրաստական ուսուցում»
ծրագրին
(այսուհետ`
Ծրագիր),
Մալաթիա-Սեբաստիա
համայնքին,
Երևան
քաղաքին:
Կենտրոնի շահառուներն են.
-
1.
կրթահամալիրի տարբեր ծրագրերի
սովորողները,
նախակրթարանների սաները
և
նրանց ծնողները
-
2.
համայնքի մանկապարտեզներ և այլ մանկական
հաստատություններ հաճախող և չհաճախող երեխաները և նրանց ծնողները
-
3.
կրթահամալիրի դասավանդողները և
դաստիարակները
-
4.
Ծրագրի՝
նախակրթարաններում
չընդգրկված դաստիարակները
-
5. ԲՈՒՀ-երի
ուսանողները:
-
-
Կենտրոնն իրականացնում է`
-
աշխատանք հատուկ կարիքներով և
նորմալ զարացումով երեխաների հետ
-
աշխատանք ծնողների հետ (անհատական
և խմբային խորհրդատվություն, ինքնօգնության խումբ, մասնագիտացված
իրազեկման սեմինար-քննարկումներ)
-
աշխատանք
դասավանդողների
և երեխաների
հետ աշխատող այլ մասնագետների հետ (անհատական և խմբային
խորհրդատվություն, ինքնօգնության խումբ, մասնագիտացված իրազեկման
սեմինար-քննարկումներ):
-
-
Կենտրոնի խնդիրներն են`
-
ծնողների մանկավարժական իրազեկման
սեմինարների անցկացում
-
երեխային, նրա ընտանիքին
տարաբնույթ ծառայությունների մատուցում
-
նախադպրոցական հիմնարկների
աշխատողների մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքների
կազմակերպում, խորհրդատվություն։
-
-
Կենտրոնումիրականացվող
ծառայությունների
գործունեության
նկարագրություն
-
Մասնագետները
յուրաքանչյուր աշխատանք տանելուց առաջ խորհրդակցում
են
ծնողի
հետ և միայն նրա իմացությամբ և համաձայնությամբ սկսում
աշխատանքը: Աշխատանքի ընթացքը, արդյունքները քննարկվում են ծնողի,
անհրաժեշտության դեպքում՝ դասավանդողների
հետ: Կենտրոնի մասնագետները
համագործակցում
են միմյանց հետ:
Հոգեբանական
ծառայության բովանդակությունը
Հոգեբանը աշխատում է հետևյալ ուղղություններով.
-
-
1. հոգեբանական
գիտելիքների լուսաբանում (ծնողներ,
դասավանդողներ,
դաստիարակներ)
-
2. հոգեբանական
ախտորոշում, հնարավոր
խնդիրների
կանխարգելում (երեխաներ)
-
3. հոգեբանական
շտկողական աշխատանք (երեխաներ)
-
4. հոգեբանական
կոնսուլտացիա, խորհրդատվություն (ծնողներ,
դասավանդողներ, դաստիարակներ)
-
5.
Հոգեբանը անց է կացնում հոգեբանական դիտարկումներ, զրույցներ
մանկավարժների, ծնողների հետ` պարզելու երեխայի մոտ առկա հոգեբանական խնդիրները,
տեսակը: Երեխայի խնդրին ուղղված նախնական դիտարկումները հիմք են դառնում
հետագայում հոգեշտկողական աշխատանքների համար, որոնք ձևակերպվում են
նրա անհատական զարգացման ծրագրում`
որպես կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ, քանի որ յուրաքանչյուր
հոգեբանական ծագում ունեցող խնդիր կարող է ինչպես արագ, այնպես
էլ դանդաղ շտկման, վերականգնման ուղի անցնել` կախված մի շարք
պայմաններից: Հոգեբանը յուրաքանչյուր երեխայի հետ աշխատանքը
սկսելուց առաջ իր առջև նպատակ է դնում, ձևակերպում խնդիրները, դրանց
լուծմանը հասնելու մեթոդները: Հոգեբանական աշխատանքների հիմքում ընկած
են ժամանակակից հոգեբանական մոտեցումներ, նորագույն մեթոդներ
(հեքիաթաթերապիա, խաղաթերապիա, արտ-թերապիա և այլն): Պարապմունքներն
անց են կացվում ինչպես անհատական, այնպես էլ խմբային`
ըստ
կարիքի: Կենտրոնի հոգեբանը հատուկ կարիքներով և նորմալ զարգացումով
երեխաների հետ աշխատում է ստորև թվարկված ուղղություններով.
-
երեխայի մտավոր և հոգեբանական
զարգացման ախտորոշում -
հիշողության,
մտածողության,
ուշադրության,
խոսքի,
ստեղծագործական
ընդունակությունների զարգացում -
դպրոցին նախապատրաստում -
մանկական վախերի,
բարձր տագնապայնության,
մեկուսացվածության,
հաղորդակցման մեջ
դժվարությունների հաղթահարում -
աշխատանք գերակտիվ,
իմպուլսիվ,
ագրեսիվ երեխաների հետ -
ցածր կամ բարձր
ինքնագնահատական ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքներ:
Արտթերապևտի
ծառայության
բովանդակությունը

Արտթերապիան,
որպես գործունեության միջոց
ունենալով արվեստի տարրեր
(հեքիաթ,
նկարչություն,
թատրոն և այլն),
հենվում է հոգեբանական խոշոր
տեսությունների վրա և չի կարող դիտվել հոգեբանությունից,
հոգեթերապիայից անջատ:
Արտթերապևտի աշխատանքը ուղղված
է երեխաների՝
հարմարվողականության հետ
կապվածդժվարությունների,
հոգեբանական
խնդիրների լուծմանը,
որոնք արտահայտվում են վարքային
խանգարումների
տեսքով:
Աշխատանքը տարվում է ազատ ստեղծագործական
ընթացքով, ինչը թույլ է տալիս
աշխատանքի մեջ ընդգրկել
երեխաների,
ովքեր շփման դժվարություններ ունեն,
փակ են կամ շատ ակտիվ են,
դժվարանում են կենտրոնանալ:
Արտթերապիան հնարավորություն է
տալիս երեխաներին բացահայտելու
իրենց մեջ ստեղծագործելու
կարևոր ու
գեղեցիկ
կարողությունը:
Ցանկացած մանկական նկար,
դերային կամ շարժողական խաղ,
հորինած պատմություն թերապևտիկ
լիցք ունի:
Արտթերապևտը կազմակերպում է խմբային և
անհատական պարապմունքներ:
Խմբային աշխատանքները ամփոփվում
են երեխաների նեկայացումով կամ ցուցադրությամբ:
Լոգոպեդի
ծառայության
բովանդակությունը
Լոգոպեդի
աշխատանքը,
ինչպես և հոգեբանինը,
սկսվում
է դիտարկումներից, որոնց
արդյունքում հայտնաբերվում են
այդ մասնագետի ծառայության
կարիքը ունեցող (հատուկ
կարիքներով և նորմալ զարգացումով)
երեխաներ։
Այնուհետև ծնողի հետ անց է կացվում խորհրդատվություն և
համաձայնության դեպքում
սկսվում է աշխատանքը:
Կատարվում է կարիքի նախնական
գնահատում,
որտեղ դրվում է կարճաժամկետ և
երկարաժամկետ նպատակ`
կախված երեխայի
անհատականությունից և արատի բարդությունից:
Պարապմունքներն անց են կացվում
ինչպես անհատական,
այնպես էլ խմբային`
ըստ կարիքի:
Ծնողական խորհրդատվությունների
ժամանակ լոգոպեդը ծանոթացնում է
ծնողներին այն աշխատանքներին,
որոնք պետք է շարունակեն անել
տանը։
Լոգոպեդական աշխատանքը շտկողական
բնույթ ունի,
սակայն որոշ դեպքերում
մեխանիկական միջամտության անհրաժեշտություն է առաջ գալիս:
Լոգոպեդը իր աշխատանքի
ընթացքում օգտաործում
է բազմաթիվ դիդակտիկ նյութեր,
զարգացնող խաղեր
(լոտո,
խճանկար
և այլն):
Հատուկ
մանկավարժի
ծառայության
բովանդակությունը
Հատուկ
մանկավարժը աշխատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով
երեխաների հետ (աուտիզմ,
դաուն,
մանկական ուղեղային կաթված,
ուսումնական ունակութնունների
խառը խանգարում,
լսողության,
տեսողության խանգարում,
մտավոր հետամնացություն):
Նախնական դիտարկումից հետո
կատարվում է երեխայի գործունեության գնահատում.
դասապրոցեսի ընթացքում,
դասամիջոցին,
անհրաժեշտության դեպքում նաև
տանը դիտարկվում են միջանձնային հարաբերությունները,
շփումը և այլն:
Ծնողի անմիջական մասնակցությամբ
կատարվում է կարիքի նախնական թիմային գնահատում:
Ֆիքսվում է առաջընթացը և
երեխայի զարացման աստիճանից կախված`
որոշվում են հետագա անելիքները։
Ելնելով կարևորությունից`
նպատակները փոխվում են:
Աշխատանքը կատարվում է
անհատական կամ
խմբային:
Սոցիալիզացման նպատակով խմբային
աշխատանքի ժամանակ ներառվում են նաև նորմալ զարգացումով երեխաներ:
Կիրառվում են խաղային թերապիայի,
դերային խաղի մեթոդները:
Անհատական աշխատանքի ընթացքում
կիրառվում են ուշադրությունը,
հիշողությունը,
մտածողությունը,
տրամաբանությունը,
մանր և խոշոր շարժունակությունը
զարգացնող խաղեր:
Հատուկ մանկավարժը աշխատանքի
ընթացքում կիրառում է
գունային ճանաչողությանը,
երկրաչափական պարզ պատկերների,
տարվա եղանակների,
նկարչության,
ձեռքի աշխատանքի զարգացմանը
նպաստող հատուկ մեթոդներ:
Հատուկ մանկավարժը աշխատանքներ
է տանում ծնողի և մանկավաժների հետ:
Ապահովում է համատեղ աշխատանքի
արդյունավետությունը:
Առողջագետի
ծառայության
բովանդակությունը
Առողջագետի ծառայությունը
սպասարկում է երեխաներին
, ծնողներին,
դասավանդողներին, դաստիարակներին և
երեխաների հետ աշխատող այլ մասնագետների
(բուժքույր,
խոհարար և այլն):
Առողջագետը կազմակերպում է
սեմինար-քննարկումներ,
իրականացնում խորհրդատվություն,
ժամանակ առ ժամանակ լինում է
խմբասենյակներում`
ծանոթանալու
ընդհանուր սանիտարահիգիենիկ
պայմաններին,
երեխաների ֆիզիկական զարացման
ցուցանիշներին:
Սոցիալական
աշխատողի
ծառայության
բովանդակությունը
Սոցիալական աշխատողը
աշխատանքներ է տանում հատուկ կարիքով և դժվար
իրավիճակներում գտնվող երեխաների ու նրանց ընտանիքների հետ:
Նա Կենտրոնի մասնագետների
և դասավանդողների
դիտարկման միջոցով
հայտնաբերված երեխաների մասին նախնական տեղեկություն է ստանում,
որից հետո տնայցերի,
Կենտրոնում կազմակերպվող
ծնողական հանդիպումների միջոցով հավաքում է համապատասխան տեղեկատվություն
երեխայի ֆիզիկական,
մտավոր,
հոգեկան,
սոցիալական զարգացնամ մասին,
ինչը մեծապես
օգնում է երեխայի հետ տարվող
մասնագիտական աշխատանքներին:
Սոցիալական
աշխատողը ծնողների հետ
պարբերաբար կազմակերպում է իրազեկման սեմինար-քննարկումներ,
որտեղ քննարկվում են երեխայի
խնամքի,
դաստիարակության և զարգացման
առանձնահատկությունների մասին հարցեր,
հրավիրում է տարբեր ոլորտի
մասնագետների`
քննարկելու ծնողներին հուզող
հարցեր:
Նպաստում է ծնողական ինքնօգնության
խմբերի ձևավորմանը,
ուր հիմնականում ներգրավված են
հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները:
Այդ խմբերը հնարավորություն են
տալիս ծնողներին քննարկելու
իրենց հուզող զանազան հարցերը և
խնդիրները,
պատմելու իրենց մտահոգությունները,
կատարելու փորձի փոխանակում:
Սոցաիալական
շխատողը հետաքրքրվում է երեխայի
հաջողություններով,
զրուցում
դասավանդողների հետ,
պարզում,
թե ինչ դժվարություններ են առաջ
գալիս
երեխայի հետ աշխատելիս:
Այդ խնդիրների շուրջ նրանց
համար կազմակերպում
սեմինարներ,
անհրաժեշտության դեպքում
հրավիրում
այլ մասնագետների:
Սոցիոլոգի
ծառայության բովանդակությունը
Սոցիոլոգի ծառայությունը
սպասարկում է
կրթահամալիրում իրականացվող տարբեր ծրագրերի:
Ապահովում է կապը հասարակության
հետ: Կազմակերպում է հարցումներ, հարցազրույցներ ծնողների,
դասավանդողների
և երեխաների հետ աշխատող այլ
մասնագետների հետ, որոնց ընթացքում ճշտում է նրանց կարիքները,
վերաբերմունքը
կրթահամալիրում իրականացվող տարբեր ծրագրերի,
Կենտրոնում տարվող աշխատանքների նկատմամբ, գրանցում է առաջարկները:
Վերլուծված արդյունքների հիման վրա իրականացվում են համապատասխան
աշխատանքներ, ճշտվում է հետագա անելիքների շրջանակը: Կատարում է
մոնիթորինգային հարցումներ, հարցազրույցներ նաև դիտարկումներ, որոնց
միջոցով չափվում էկրթահամալիրում
իրականացվող գործընթացը:
Սոցիոլոգը մշակում է հասարակության հետ կապի հաստատաման և ինֆորմացիայի
հավաքման առավել արդյունավետ մեխանիզմներ, երեխային դիտարկելու, նրա
մասին ինֆորմացիա հավաքարելու ձևեր:
Սոցիոլոգը
դասավանդողների
և երեխաների հետ
աշխատող այլ մասնագետների համար կազմակերպում է մասնագիտական սեմինարներ,
սեմինար-քննարկումներ, նրանց ծանոթացնում ուսումնասիրությունների
արդյունքներին:
|
|
|